Հայերեն   English   Русский  

Ջուլիան Ասանժի ձերբակալության տեսանյութը համացանցում է հայտնվել. Տեսանյութ


  
դիտումներ: 231

Սկանդալային WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալության տեսանյութը համացանցում է հայտնվել: Ապրիլի 11-ին Էկվադորը հրաժարվել էր ապաստան տրամադրել Ասանժին: Գրում է Russian.rt.com-ը:

WikiLeaks պորտալի տեղեկություններով` Էկվադորի դիվանագիտական առաքելության ղեկավարն անձամբ է բրիտանացի ոստիկաններին Լոնդոնում գտնվող դեսպանատան շենք հրավիրել, որտեղ WikiLeaks-ի հիմնադիրը թաքնվում էր 2012 թվականից:

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է Ասանժը դիմադրում, երբ իրեն դուրս են բերում դեսպանատան շենքից և ուժով ոստիկանության մեքենա նստեցնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: