Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն Թուրքիային ներառել է ամերիկացիների համար ռիսկային երկրների ցուցակում


  
դիտումներ: 252

Պետքարտուղարությունը Թուրքիային ներառել է ԱՄՆ-ի քաղաքացիների համար ռիսկային համարվող 35 երկրների ցուցակի մեջ։

Ըստ հայտարարության՝ բացի Թուրքիայից, այդ ցուցակում են Արևելյան Ուկրաինան, Ռուսաստանը, Եգիպտոսը, Սուդան, Սիրիա, Իրաք, Ալժիր, Իրան և այլն։ Նշվել է, որ այդ երկրներում մեծ է ԱՄՆ-ի քաղաքացիների առևանգման վտանգը։

Թուրքական աղբյուրը նշում է, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային վերոնշյալ ցուցակում ներառելը Անկարան որակել է իբրև «սադրիչ քայլ»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: