Հայերեն   English   Русский  

«Տաշիրի» թոփ-մենեջեր Տաթեւիկ Կարապետյանն ընդգրկվել Է Ռուսաստանի լավագույն երիտասարդ ղեկավարների հարյուրյակում


  
դիտումներ: 263

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանն ընդգրկվել Է Institut Choiseul (Շուազել ինստիտուտ) ֆրանսիական անկախ վերլուծական կենտրոնի վարկածով Ռուսաստանի երիտասարդ տնտեսական Էլիտայի լավագույն ներկայացուցիչների ,Choiseul 100 Ռոսիա» հարյուրյակում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԲԿ-ն:

«Ես երախտապարտ եմ այսչափ բարձր գնահատականի համար և ցանկանում եմ ընդգծել, որ սա մեր մեծ թիմի վաստակն է, որտեղ ընդունված չէ բավարարվել ձեռք բերվածով»,-նշել է Տաթևիկ Կարապետյանը: Նա հիշեցրել է, որ այս տարի լրանում է ընկերության 20-ամյակը: «Մենք 20 տարեկան ենք, պատանեկություն: Ամենահետաքրքիրը դեռ առջեւում է»«-հավելել է նա:

Այս վարկանիշը Շուազել ինստիտուտը կազմում է յոթերորդ տարին անընդմեջ, դրանում ներառելով ժամանակակից սերնդի մինչև 40 տարեկան տաղանդավոր ներկայացուցիչներին: Ռուսաստանի ցուցակը, ըստ էության, Choiseul 100 France ֆրանսիական ամենամյա վարկանիշի շարունակությունն Է, որը կազմվում Է 2013 թվականից: Հետազոտության հեղինակների նպատակն է՝ միասնական ցանցում միավորել երկու երկրների երիտասարդ տնտեսական առաջատարներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: