Հայերեն   English   Русский  

Թարխանովը պաշտոնապես նշանակվեց «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր մարզիչ


  
դիտումներ: 94

64-ամյա ռուս մասնագետ Ալեքսանդր Թարխանովը պաշտոնապես նշանակվեց «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր մարզիչ, տեղեկացնում է Փյունիկի ՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ճանաչված մասնագետը նախկինում գլխավորել է Մոսկվայի ԲԿՄԱ-ն, Սամարայի «Կռիլյա Սովետովը», Գրոզնիի «Թերեքը», մերձմոսկովյան «Խիմկին»: 1994-96թթ. Ռուսաստանի ազգային հավաքականում նա եղել է Օլեգ Ռոմանցևի օգնականը: Թարխանովի վերջին ակումբը եղել է Եկատերինբուրգի «Ուրալը»:

Ավելացնենք, որ Ալեքսանդր Թարխանովը նախկինում Հայաստանում աշխատելու փորձ ունի. 1980-ականների վերջերին նա եղել է Աբովյանի «Կոտայքի» մարզչական շտաբում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: