Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». Ստուգումներ են սկսվել Ծառուկյանի նաև այլ ընկերություններում


  
դիտումներ: 718

«Հրապարակ» թերթը գրում է. ««Առինջ մոլից» բացի, վերջին երկու օրերին ստուգումներ են սկսվել նաեւ «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող ԱԳԼՃԿ-ներում։

Մասնավորապես, ստուգումներ են իրականացվում «Մուլտի գազ» եւ «Մուլտի լիոն» գազալցակայանների ցանցերում, որը պատկանում է Ծառուկյան ընտանիքին, սակայն հավատարմագրային կառավարման է հանձնված «Մուլտի գրուպ» կոնցեռնին։

«Ինչ-որ հաղորդագրություն է եղել, որի հիման վրա էլ ստուգումներ են իրականացնում»,- ասաց Իվետա Տոնոյանը։ Տոնոյանը կապ է տեսնում Գագիկ Ծառուկյանի օրերս ԱԺ-ում հնչեցրած սուր քննադատության եւ այդ ստուգումների միջեւ։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում Ծառուկյանը հայտարարեց, որ Փաշինյանի թիմը չի կարողանում իր առջեւ դրված գործառույթներն իրականացնել, քննադատեց նաեւ մանր եւ միջին բիզնեսը ճնշելու, հարկային նոր պարտավորություններ ավելացնելու իշխանության մտադրությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում






Մեկնաբանություններ - 1

agob.k     12.04.2019 zaruqyan inj vor janejir hima kagum ys ? ter chad hntirner bidi unenas ? hima lav mdaje araj shalnerut masin ? miyabed nikol kez kojaryanin nman q nstis ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: