Հայերեն   English   Русский  

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Զորի Բալայանին ծննդյան 80-ամյակի առթիվ


  
դիտումներ: 724

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զորի Բալայանին ծննդյան 80-ամյակի առթիվ: «Հարգելի՛ պարոն Բալայան, Սիրելի՛ Զորի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:

Որպես հասարակական-քաղաքական, ազգային գործիչ և որպես գրող-հրապարակախոս՝ Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ հրապարակագրության զարգացման և հարստացման գործում՝ միշտ Ձեր ուշադրության կենտրոնում պահելով համայն հայությանը հուզող հրատապ խնդիրները: Դուք նշանակալի ավանդ եք բերել Արցախյան ազատագրական պայքարում՝ հանդիսանալով Ղարաբաղյան շարժման ոգեշնչողներից, ղեկավարներից և գաղափարախոսներից մեկը: Լայն արձագանքի արժանացած Ձեր գրքերով և հրապարակումներով, որոնցում նաև մեր ազատամարտի ողջ տարեգրությունն է, նպաստում եք աշխարհասփյուռ հայության համախմբմանն ու միասնականացմանը: Որպես ճանապարհորդ և բժիշկ՝ «Կիլիկիա» և «Արմենիա» նավերով կատարած շուրջերկրյա ճանապարհորդություններով, Հայաստանի Հանրապետության և Արցախի պետական դրոշները պարզած հատելով ծովեր ու օվկիանոսներ, սատարել եք մեր պայքարի միջազգայնացմանը։ Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: