Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 651

1.Ապրիլի 14-ին ժամը 18:00-ից մինչև 20:00 Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա դաշնամուրային դուետ` Լուսինե Հակոբյանի և Աննա Պարսամյանի մասնակցությամբ:

2.Ապրիլի 15-22-ը Հայաստանում կանցկացվի «Ազգային գրադարանային շաբաթ», որը կազմակերպվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից: Այն այս տարի նվիրված է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի 150-ամյակներին: Միջոցառմանն իր մասնակցությունը կունենա «Խնկո Ապոր» անվան ազգային մանկական գրադարանը, իր հարկի տակ կազմակերպելով ստեղծագործությունների քննարկումներ, վիկտորինաներ, ցուցահանդեսներ, հեքիաթների ընթերցում, կոմիտասյան և ժողովրդական երաժշտության ունկնդրում և այլն: Միաժամանակ տեղի կունենան այցելություններ հանրապետության այլ գրադարաններ՝ գրադարանավարների և գրադարանների աշխատակիցների փորձի ու գիտելիքների փոխանակման, նոր հմտություններ ձեռք բերելու և դրանք ամենօրյա աշխատանքում կիրառելու նպատակով:

3.Ապրիլի 15-ին ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համատեղ կանցկացնի համերգային ծրագիր՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ: Ծրագրում` Կորելլի, Պերգոլեզի, Վիվալդի, Պագանինի:

4.Ապրիլի 16-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա երիտասարդ արտիստների համերգաշար: Ծրագրում Պրոկոֆև՝ ջութակ, մենակատար Դիանա Ադամյան՝ ջութակ, Լիպարիտ Ավետիսյան՝ տենոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան, դիրիժոր Էդուարդ Թոփչյան:

5.Հայաստանի թատերական գործիչների միությունը Եվրամիության հայաստանյան պատվիրակության հետ համատեղ կիրականացնի «Կոմեդիա Պիրամի և Ֆիսբայի մասին» միջազգային թատերական նախագիծը: Այն նպատակ ունի մեկ ներկայացման մեջ միավորել Եվրամիության անդամ մի քանի երկրի և հայ դերասաններին: Մասնակից երկրների դերասաններից յուրաքանչյուրը ներկայացման մեջ հանդես է գալու իր լեզվով: Բեմադրվելու է Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» պիեսի մոտիվներով ստեղծված «Կոմեդիա Պիրամի և Ֆիսբայի մասին» ներկայացումը (պիեսի բեմական տարբերակն ու բեմադրությունը` Հակոբ Ղազանչյանի): Բեմադրությունը նախատեսվում է ցուցադրել ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի այն քաղաքներում, որտեղ գործում են պրոֆեսիոնալ թատրոններ (Գյումրի, Վանաձոր, Գավառ, Գորիս, Կապան): Երևանյան ցուցադրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում:

6.Ապրիլի 18-ին ժամը 19:00-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում տեղի կունենա Կոմիտասի 150 ամյակին նվիրված համերգային երեկո: Ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանը՝ սոպրանո, Վարսենիկ Ավանյանը՝ մեցցո սոպրանո, ՀՀ վաստակավոր արտիստ Օլգա Խաչիկյանը՝ կոնցերտմայստեր:

7.Ապրիլի 19-ին ժամը 19:00-ին Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Կ. Խաչատրյանի Չիպոլինո ներկայացումը: Դիրիժոր՝ Կարեն Լավչյան, բեմադրող բալետմայստեր՝ Հենրիխ Մայորով /ՌԴ և ԲՀ արվեստի վաստակավոր գործիչ/:

8.Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ապրիլի 19-ին ժամը 19:00-ից մինչև 21:00 տեղի կունենա «Հայ ժողովրդական երգեր մանուկների համար Հասմիկ Հարությունյանի հետ» խորագրով համերգ:

9.Ապրիլի 19-ին ժամը 19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «5th season» խորագրով համերգը: Համերգին կհնչեն Արթո Թունչբոյաջյանի, Վահագն Հայրապետյանի օրիգինալ ու ինքնատիպ ստեղծագործությունները:

10.Ապրիլի 20-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայ երգի երեկո խորագրով համերգ: Մասնակիցներն են Ռուբեն Սասունցին, Գոհար Հովհաննիսյանը, Աղասի Իսպիրյանը, Ավո Ադամյանը, Սասնա Ծռեր համույթը

11.«Գույնի ձևը. վերածննդից ռոկոկո» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 5-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: Ցուցադրությունը ներառում է ինչպես Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչների, այնպես էլ եվրոպական արվեստի հետագա փուլերի արվեստագետների աշխատանքները՝ 55 գեղանկար ու գծանկար: Կանալետտոյի, Տինտորետտոյի, Ռուբենսի, Պիետրո դա Կորտոնայի, Բեռնարդո Ստրոցցիի, Սոդոմայի, Ֆրանչեսկո Մաֆֆեիի, Գվերչինոյի, Բեռնինիի, Բատոնիի մեծարժեք գործերը հնարավորություն են տալիս դիտողին ավելի լայն պատկերացում կազմել տարբեր դարաշրջանների իտալական գեղանկարի հարստության ու բազմազանության մասին: Ցուցադրվող մի շարք ստեղծագործություններ նվիրված են իտալական արվեստի ամենասիրված թեմաներից մեկին՝ Աստվածամոր պատկերին: Ֆրանչեսկո Կապելլան, Նիկոլա Գրասսին, Բարտոլոմեո Ռամենգին ստեղծել են կտավներ, որոնք արտացոլում են ժամանակի միտումներն ու ճաշակը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 16-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: