Հայերեն   English   Русский  

Հռոմի պապը ծնկի է իջել և համբուրել Սուդանի առաջնորդների ոտքերը. Լուսանկարներ և տեսանյութ


  
դիտումներ: 719

Վատիկանում կայացած պատմական հանդիպումից հետո Հռոմի Ֆրանցիսկոսը պապը ծնկի է իջել և համբուրել Հարավային Սուդանի պատերազմող առաջնորդների ոտքերը` կոչ անելով նրանց վերջ տալ քաղաքացիական պատերազմին: Գրում է Info24.ru-ն:

ծնկի է իջել և համբուրել Հարավային Սուդանի պատերազմող առաջնորդների ոտքերը` կոչ անելով նրանց վերջ տալ քաղաքացիական պատերազմին: Գրում է Info24.ru-ն:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը խնդրել է նախագահ Սալվա Կիիրին, նրա նախկին տեղակալ և ապստամբների առաջնորդ Ռիեկա Մաշար Թենին, ինչպես նաև երեք այլ փոխնախագահների հրադադար պահպանել, որպեսզի արդեն հաջորդ շաբաթ միասնության կառավարություն ձևավորեն:

Երկու պատերազմող առաջնորդները ապշել են, երբ Հռոմի 82-ամյա պապը մի կերպ ծնկի է իջել և համբուրել իրենց ոտքերը:

«Խնդրում եմ ձեզ խաղաղություն պահպանել` որպես եղբայրներ: Ես խնդրում եմ ամբողջ սրտով, եկեք առաջ շարժվենք: Կլինեն շատ խնդիրներ, բայց դրանք մեզ չեն հաղթի: Կարգավորեք ձեր խնդիրները», - կոչ է արել Հռոմի Պապը:

Հարավային Սուդանի առաջնորդների և Հռոմի պապի պատմական հանդիպումը կայացել է Վատիկանի նախաձեռնությամբ: Հարավային Սուդանի բնակիչները անհանգստացած են, որ հարևան Սուդանում ռազմական հեղաշրջումը կարող է խարխլել երկրում փխրուն խաղաղությունը: Այդիսկ պատճառով Հռոմի պապը քաղաքական գործիչներին հրավիրել էր համատեղ 24-ժամյա աղոթքի և քարոզի, որպեսզի «բժշկի» պատերազմող կողմերի միջև տարաձայնությունները: Սակայն Հռոմի պապի կոչերն անպատասխան են մնացել:

Հռոմի պապ-Սուդանի առաջնորդներ

Հռոմի պապ-Սուդանի առաջնորդներ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: