Հայերեն   English   Русский  

​Ինչո՞ւ Թրամփն արգելեց սեռափոխներին ծառայել ԱՄՆ բանակում


  
դիտումներ: 687

Ապրիլի 12-ին ԱՄՆ-ում ուժի մեջ է մտնում Պենտագոնի ղեկավար հրահանգը, որն արգելում է սեռփոխների մեծ մասին ծառայել ամերիկյան զինված ուժերում: Այդ միջոցը կարող է առնչվել հազարավոր ԼԳԲՏ զինծառայողների, որոնք կարողացել են զինվոր դառնալ շնորհիվ Բարաք Օբամայի ժամանակների ռեֆորմի:

ՏԱՍՍ-ն ուսումնասիրել է, թե ինչ տեղ են գրավում սեռփոխները ԱՄՆ բանակում, ինչու Դոնալդ Թրամփը չի ցանկանում թողնել նրանց ծառայության և առհասարակ լավ է արդյոք (ամերիկյան փորձագետների կարծիքով) ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչներ ունենալ զինված ուժերի շարքերում:

Ի՞նչ է ասում պատմությունը, նախկինում ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչները կարո՞ղ էին ծառայել ամերիկյան բանակում

Ոչ: Նույնասեռկանությունը և ոչ ավանդական կողմնորոշման մյուս դրսևորումները հիմք են ծառայել զինծառայողին բանակից հեռացնելու համար: Վիետնամի պատերազմի ժամանակ որոշ ամերիկացիներ հատուկ գեյ էին ձևանում, որպեսզի չհայտնվեին զինծառայողների շարքերում: Սեռափոխները նույնպես չէին կարող ծառայել բանակում, ինչն ամրագրված էր 1963 թ. համապատասխան կարգադրությունում, որով նրանց վերագրում էին վարքագծի շեղումով մարդկանց թվին, որը դրսևորվում է տրանսսեքսուալությամբ:

ԼԳԲՏ-ներին բանակ ընդունելու արգելքի չեղարկումը նախաձեռնել է Բիլ Քլինտոնը: Նրա օրոք զինված ուժերում մտցվեց «Մի հարցրու, մի ասա» (Don’t ask, don’t tell) սկզբունքը, որի համաձայն՝ նույնասեռականությունը խոչընդոտ չէ ծառայելու համար այնքան ժամանակ, քանի դեռ նույնասեռականները չեն բացահայտում իրենց կողմնորոշումը: Այսինքն՝ գեյերին, լեսբիներին և բիսեքսուալներին ու տարնսսեքսուալներին արգելվում էր խոսել իրենց կողմնորոշման մասին, հակառակ դեպքում նրանց ազատում էին բանակից:

2006 թ. ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես ընդունեց, որ նույնասեռականությունը հոգեկան շեղում չէ: Բայց բացահայտ նույնասեռականներին և ԼԳԲՏ հանրության ուրիշ ներկայացուցիչներին առաջվա պես արգելված էր ծառայել զինված ուժերում, քանի որ, զինվորականների կարծիքով, նրանց ներկայությունը կարող էր խախտել կարգապահությունը:

Հետո այդ սահմանափակումները հանեցին

Այո: 2010 թ. նախագահ Բարաք Օբաման օրենք ստորագրեց «Մի հարցրու, մի ասա» կանոնի չեղարկման մասին: Բացահայտ գեյերին, լեսբիներին և բիսեքսուալներին թույլ տրվեց ծառայել ԱՄՆ զինված ուժերում, բայց տրանսսեքսուալները մնացին անորոշության գոտում, նրանց վիճակն առաջվա պես դասակարգվում էր որպես «պսիխոսեքսուալ խանգարում»:

2014 թ. հատուկ խորհրդակցական խումբը, որը կազմակերպել էր Palm Center վերլուծական կենտրոնը, եկավ այն եզրակացության, որ բանակում տրասսեքսուալների ծառայության որևէ բժշկական խոչընդոտ գոյություն չունի: Դրան հետևեցին ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի և ռազմածովային նավատորմի հատուկ հրահանգները, որոնք պաշտպանում էին տրանսսեքսուալ զինվորներին ազատումից: Վերջապես, 2016 թ. հունիսի 30-ին զինված ուժերում տրանսսեքսուալների ծառայության արգելքը պաշտոնապես հանվեց, ինչի մասին հայտարարեց պաշտպանության նախարար Էշթոն Կարտերը:

Ինչո՞ւ է Թրամփը դեմ տրանսսեքսուալների ներկայությանը բանակում

ԱՄՆ նախագահը որոշել է չեղարկել սեռափոխների ծառայության թույլտվությունը 2017 թ. հուլիսին: Politico-ի աղբյուրները պնդում էին, որ նախագահի այդ որոշման հարցում ազդել են Հանրապետական կուսակցության պահպանողականները՝ սպառնալով արգելակել Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարությունը և ռազմական բյուջերի մեծացումը:

«Իմ գեներալների և զինվորական փորձագետների հետ խորհրդակցություններից հետո ուզում եմ խնդրել ձեզ ընդունել ի գիտություն, որ Միացյալ Նահանգների կառավարությունը համաձայն չէ և թույլ չի տա, որ սեռափոխ մարդիկ ծառայեն ԱՄՆ զինված ուժերում որևէ կերպ,- գրել է Թրամփը թվիթերում:- Մեր զինվորականները պետք է իրենց ջանքերն ուղղեն վճռական և խորտակիչ հաղթանակի վրա և չեն կարող ծանրաբեռնվել ահռելի բժշկական ծախսերով և անկարգություններով, որոնց հանգեցնում է նրանց ներկայությունը զինվորականների շարքերում»:

2017 թ. օգոստոսին արգելքը պաշտոնապես ուժի մեջ մտավ: Նախագահը հանձնարարեց պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսին և ներքին անվտանգության նախարար Էլեյն Դյուկին ապահովել հրամանի կատարումը մինչև 2018 թ. փետրվարի 21-ը: Այդ ժամկետում պաշտպանության գերատեսչությունը պետք է որոշեր՝ թողնել արդյոք ԱՄՆ ԶՈՒ շարքերում այն սեռափոխներին, որոնք հասցրել էին ծառայության մտնել մինչև նախագահի հրամանի հրապարակումը:

Շա՞տ նե սեռափոխները ԱՄՆ զինված ուժերում

RAND Corporation վերլուծական կենտրոնի տվյալներով՝ ամերիկյան բանակում, որում 1,3 մլն մարդ կա, ծառայում է մոտ 2,5 հազար սեռափոխ, ևս 1,5 հազարը պահեստային են: Ըստ այլ տվյալների՝ նրանց թիվը շատ ավելի մեծ է՝ 15 հազար մարդ: Նրանցից շատերը ծառայում են Աֆղանստանում, էլիտար ստորաբաժանումներում, ինչպիսին է SEAL-ը («Ծովային կատուներ»), այդ թվում և թեժ կետերում:

RAND Corporation-ի վերլուծաբանները պնդում են, որ ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչների ընդգրկումը բանակում չի նվազեցնում անձնակազմի համախմբվածությունը և արդյունավետությունը: Հակառակը, ինչպես գրում են նրանք, դա բազմազանության և ներառականության մթնոլորտ է ստեղծում, որը օգուտ է բերում զինվորականներին:

Ինչ վերաբերում է բժշկական ծախսերին, ապա սեռափոխների ծառայությունն իրոք ԱՄՆ զինված ուժերի վրա միլիոնավոր դոլարներ է նստում. Պետությունը պարտավոր է տրամադրել զինծառայողներին հորմոնալ թերապիա, իսկ որոշ նահանգներում՝ ծածկել սեռափոխության վիրահատության ծախսերը: Սակայն սեռափոխների վրա ծախսվող գումարները չնչին են՝ տարեկան 2,4-8,4 մլն դոլար, ինչը կազմում է զինվորների առողջապահության ընդհանուր ծախսերի 0,04-0,13 տոկոսը: Համեմատության համար արժե նշել, որ 2014 թ. ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 84 մլն է հատկացրել վիագրային և դրա փոխարինիչներին:

Ինչպե՞ս էին վիճարկում Թրամփի հրամանը

2017 թ. վերջին Բալթիմորի, Վաշինգտոնի, Սիեթլի և Ռիվերսայդի դաշնային դատարանները սեռափոխների ծառայության արգելքը իրավական չհամարեցին: 2018 թ. հունվարի 1-ից Պենտագոնը կրկին նրանց բանակ ընդունելու հնարավորություն ստացավ, բայց որոշ սահմանափակումներով: Մասնավորապես, ծառայության կարող էին չթողնել նրանց, ովքեր սեռը փոխելու վիրահատությունից հետո ստիպված էին որոշակի բժշկական գործողություններ անցնել կամ հոգեկան շեղումներ ունեն՝ կապված սեռը փոխելու հետ:

Ծառայության մտնելու համար սեռափոխը պետք է ներկայացներ ծննդյան վկայականը, անձնագիրը կամ դատարանի որոշումը, որը հաստատում է սեռի փոփոխությունը: Հատուկ պարբերություն կար ներքնաշորերի վերաբերյալ. տղամարդ սեռափոխները, որոնք դեռ չէին անցել սեռը փոխելու վիրահատությունը, պարտավոր էին հագնել կանանց ներքնաշորեր (և հակառակը):

Նախագահն այնուամենայնիվ հաղթեց

2018 թ. մարտին Թրամփը հավանություն տվեց Մետսի առաջարկությանը որոշակիացնելու նախորդ արգելքը և սահմանափակելու ԱՄՆ զինված ուժերում սեռափոխների ընդունելությունը, որոնք տառապում են դիսֆորիայով (վիճակ, երբ մարդը չի կարողանում լիովին ընդունել տղամարդու կամ կնոջ սեռական կարգավիճակը): 2018 թ. նոյեմբերին նախագահի աշխատակազմը խնդրեց գերագույն դատարանին վերանայել ավելի ցածր դատարանների որոշումները, 2019 թ. հունվարին պաշտպանության գերատեսչությունը թույլ տվեց Սպիտակ տանը սկսել սահմանափակումների կիրառումը:

Ինչպե՞ս է գործելու արգելքը

Այն մարդկանց, որոնք «սեռային դիսֆորիա» ախտորոշում ունեն, թույլ կտան ծառայել ԱՄՆ զինված ուժերում այն դեպքում, երբ առկա լինի բժշկական եզրակացությունն այն մասին, որ 36 ամսվա ընթացքում նրանք կայուն են եղել տվյալ կենսաբանական սեռով և պատրաստ են այդպես ծառայություն անցնել: Եթե «սեռային դիսֆորիան» զինծառայողի մոտ հայտնաբերվի արդեն զինված ուժեր մտնելուց հետո, ապա նա իրավունք կունենա շարունակել ծառայությունը, բայց միայն իր կենսաբանական սեռով:

Լրագրողները մտավախություն ունեն, որ դա փաստացի կհանգեցնի ծառայելու արգելքի սեռափոխների մեծ մասի դեպքում, նաև կբարդացնի գործող սեռափոխ զինվորների կյանքը, ամենայն հավանականությամբ նրանք ստիպված կլինեն թաքցնել իրենց դրությունը ազատման կամ մյուս զինվորների կողմից խտրականության ենթարկվելու վտանգի տակ:

Ինչո՞ւ է այս թեմայի շուրջ այսքան մեծ աղմուկ

Որովհետև ԱՄՆ զինված ուժերում սեռափոխների ծառայության արգելքը առաջին «տագնապալի ազդանշանը» չէ, որ ներկայիս վարչակազմը հղում է ԼԳԲՏ հանրությանը: Մինչև 2016 թ. նախագահական ընտրություններում հաղթանակ տանելը Թրամփը ներկայանում էր որպես մի մարդ, որը պատրաստ է լսել սեռական փոքրամասնությանը (մի բան, որ բնորոշ չէ պահպանողական Հանրապետական կուսակցությանը): Բայց արդեն Սպիտակ տուն տեղափոխվելուց հետո 45-րդ նախագահը շատ բան արեց ԼԳԲՏ-ների օգտին իր նախորդի՝ Օբամայի ընդունած միջոցների չեղարկման համար: Այսպես.

  • Երդմնակալությունից անմիջապես հետո Սպիտակ տան կայքից հեռացրին սեռական փոքրամասնությունների իրավունքների մասին բաժինը, այնուհետև անուշադրության մատնեցին «պրայդայի»՝ ԼԳԲՏ հանրության իրավունքներին և հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի դեմ պայքարի ամսվա թեման:
  • 2017 թ. փետրվարին Թրամփը հետ կանչեց Օբամայի հրահանգը, որը պաշտպանում է սեռափոխ դպրոցականների՝ իրենց սեռային նույնականությանը համապատասխանող զուգարաններից և լողասենյակներից օգտվելու իրավունքը:
  • Աղմկահարույց Masterpiece Cakeshop գործով ընդդեմ Կոլորադոյի քաղաքացիական իրավունքների հանձնաժողովի, Թրամփի աշխատակազմը կանգնեց այն հրուշակագործի կողմը, որը հրաժարվել էր տորտ թխել գեյ հարսանիքի համար: Սպիտակ տանը համարեցին, որ Առաջին ուղղումը արգելում է իշխանություններին ստիպել մարդկանց մասնակցել նրանց համար անընդունելի արարողությունների:
  • Թրամփը գերագույն դատարանում նշանակեց պահպանողական Նիլ Գորսաչին, որը համարվում է ԼԳԲՏ հանրության ընդդիմախոս (հոմոֆոբների շարքն են դասում նաև փոխնախագահ Մայք Փենսին):
  • Թրամփի նշանակած անձանցից ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշանսը հետ կանչեց այն հրահանգը, որը պաշտպանում էր սեռափոխ բանվորներին խտրականությունից Քաղաքացիական իրավունքների մասին օրենքի շրջանակներում:
  • Նոր նախագահից սպասում էին փոքրամասնությունների այն իրավունքների չեղարկման հետագա ցուցումներ, որոնք ամրագրվել էին Օբամայի կառավարման տարիներին: Սակայն մինչև հիմա հնարավոր է եղել խուսափել դրանից: Համարվում է, որ ԼԳԲՏ-ների իրավունքները հաջողվում է պահպանել նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի և նրա ամուսնու՝ Ջերադ Քուշների շնորհիվ, որոնք ներկայացնում են նախագահի աշխատակազմի «ազատական» թևը:

    Արթուր Գրոմով





    Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: