Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի թե՛ քրեական գործում, թե՛ հիվանդության խնդրում մեծ տեղապտույտ է․ նրա վիճակը ծանր է


  
դիտումներ: 207

«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի թե՛ քրեական գործում, թե՛ հիվանդության խնդրում մեծ տեղապտույտ է. նա դեռ «Նաիրի» ԲԿ-ում է, և ըստ նրան բուժող բժիշկների` ՄԻԵԴ-ի վախից ելնելով են կրկին բերել, որովհետև «վիճակը ծանր է, և որքան էլ պնդեն, որ կալանքը համատեղելի է նրա հիվանդությունների հետ, այդպես չէ»: Իսկ ինչո՞ւ է ՀՔԾ-ն հակառակը պնդում։

«Չենք կարող ասել. Գրիգորյանը 102 միավոր ինսուլին է ստանում, ինչը թոքը հեռացրած, քաղցկեղով հիվանդ մարդու համար աբսուրդային է, բայց հետաքրքիրն այն է, որ այս անգամ, ի տարբերություն նախորդի, նրան տեսակցել թույլատրվում է: Բայց տեսակցությունների համար ցանկացողները պետք է դիմեն ԱԱԾ, թույլտվություն ստանան տեսակցելու։

Այս անգամ ընտանիքի անդամները, երեխաները սկսել են տեսակցել նրան: Ի դեպ, «Երկրապահի» հինգերորդ բրիգադի տղերքն են բրիգադի կազմավորման առիթով տեսակցել նրան, բայց` քրեակատարողական հիմնարկում»,-գրում է թերթը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: