Հայերեն   English   Русский  

Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն


  
դիտումներ: 238

Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 102 կգ քաշայինների պայքարում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մտան Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը: դարձավ արծաթե մեդալակիր:

Պոկում վարժությունում Գասպարյանը գլխավերևում պահեց 168 կգ (5-րդ տեղ), իսկ Մարտիրոսյանը՝ նախ բարձրացրեց 160 կգ, այնուհետ՝ 168 կգ (4-րդ տեղ): Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց միայն 200 կգ արդյունք և երկամարտի 368 կգ արդյունքով ճանաչվեց 6-րդը:

Սամվել Գասպարյանը հրումում բարձրացրեց 217 կգ՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ: Գյումրեցի ծանրորդը երկարմարտի 377 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: