Հայերեն   English   Русский  

​Արիզոնայի օդանավակայանում ուղևորն ինքնաթիռից դուրս է թռել


  
դիտումներ: 247

American Airlines ավիաընկերության թիվ 1346 չվերթի մի ուղևոր անմիջապես վայրէջքից հետո օդանավից թռել է թռիչքուղու վրա Միացյալ Նահանգների Արիզոնայի նահանգի Ֆինիքս քաղաքի օդանավակայանում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Fox News հեռուստակայանին:

Ըստ հեռուստակայանի տեղեկությունների՝ ինքնաթիռը թռել է Մինեսոտայի նահանգի Մինեապոլիս քաղաքից «Ֆինիքս Սքայ Հարբոր» միջազգային օդանավակայան: Ոստիկանության խոսքով՝ 25-ամյա տղամարդը թռիչքի ժամանակ իրեն տարօրինակ է պահել, ժամանակ առ ժամանակ ձեռք է տվել մյուս ուղևորների դեմքերին և անհայտ հեղուկ է ցողել նրանց վրա:

Նրան թռիչքի ավարտին բերել են ինքնաթիռի առաջնամաս, որպեսզի մյուսներից ավելի շուտ դուրս գա, սակայն վայրէջքից անմիջապես հետո տղամարդը բացել է ծառայողական դուռն ու օդանավի հակառակ կողմից դուրս թռել:

Ինչպես հայտնել է ոստիկանությունը, տղամարդուն բռնել են և հոսպիտալացրել: Օդանավի մյուս ուղևորները չեն տուժել: Միջադեպը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: