Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանի ԱԳՆ-ն Փաշինյանի՝ խաղաղության մթնոլորտ ստեղծելու կոչի մասին


  
դիտումներ: 351

Ինչպես տեղեկացնում է Turan գործակալությունը, Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը երեկ մեկնաբանել է ապրիլի 11-ին Ստրասբուրգում Հայաստանի վարչապետի ելույթը:

«Խաղաղության մթնոլորտի ստեղծումը», որի մասին այնքան հաճախ է հայտարարում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոնֆլիկտի համատեքստում, հնարավոր չէ առանց Ադրբեջանի տարածքից Հայաստանի օկուպացիոն ուժերը հանելու և այնտեղ վերադարձնելու արտաքսված ադրբեջանցի բռնի տեղահանվածներին:

Հայաստանի ղեկավարությունը պետք է դա հստակ հասկանա: Ասելով «Ա»՝ պետք է ասել «Բ»: Այդ կետերը գտնվում են անքակտելի պատճառա-հետևանքային կապի մեջ: Եվ բոլոր փորձանքների սկզբնապատճառն այս է՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի վարած ագրեսիայի և օկուպացիայի քաղաքականությունը, իսկ հետևանքները՝ մնացած ամեն ինչը, ներառյալ խաղաղության և փոխադարձ վստահության մթնոլորտի բացակայությունը: Դա աքսիոմա է»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: