Հայերեն   English   Русский  

Կիմ Չեն Ընը կոչով դիմել է ԱՄՆ-ին


  
դիտումներ: 365

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մինչև 2019թ վերջը պետք է փոխի իր դիրքորոշումը ԿԺԴՀ-ի հետ միջուկային զինաթափման շուրջ բանակցություններում: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին տեղեկացնում է «Рёнхап» լրատվական գործակալությունը` հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը:

«Մինչև տարեվերջ ես համբերատարությամբ կսպասեմ Միացյալ Նահանգների դիրքորոշման փոփոխությանը», - հայտարարել է Կիմ Չեն Ընը Փհենյանում պատգամավորների առաջ ունեցած ելույթի շրջանակներում:

Ընդ որում` Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ «դժվար կլինի վերադառնալ բանակցություններին»:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նոր գագաթնաժողովի անցկացման պատրաստակամության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: