Հայերեն   English   Русский  

​Վախ և արցունքներ առաջնորդների աչքերում. Տուսկը, Սարկոզին, Մերկելը և այլք ԲիԲիՍի-ի նոր՝ «Եվրոպայի ներսում» ֆիլմում


  
դիտումներ: 732

«Քիչ էր մնում, որ Մերկելի աչքերում արտասուք հայտնվեր… Օբաման ապշած էր, նույնիսկ փարվեց նրան… Ես առաջին անգամ Քեմերոնի աչքերում վախ տեսա»:

Հաճախ չես լսի, թե ինչպես են բարձր ռանգի քաղաքական գործիչները նման ներանձնական մանրամասներով պատմում միմյանց այն մասին, թե ինչպես են վարվել ամենադժվարին պահերին:

Նոր վավերագրական «Եվրոպայի ներսում. 10 տարվա քաոս» ֆիմը, որ նկարահանվել է BBC2 հեռուստակայանի պատվերով, հանդիսատեսին նման հնարավորություն է տալիս:

Ֆիլմը ցուցադրվում է "Дождь" հեռուստատեսությամբ ապրիլի 14-ին, 17-ին և 24-ին երեկոյան ժամը 6-ին մոսկովյան ժամանակով:

Այդ սերիաներում Եվրոպայի առաջատար քաղաքական գործիչները և նրանց մերձավոր զինակիցներն ու օգնականները պատմում են վերջին տասնամյակի Եվրոպայի երեք գլխավոր ճգնաժամերի մասին. բրեքսիտ, Հունաստանի ճգնաժամ և ֆինանսական ճգնաժամ, միգրացիոն ճգնաժամ:

Այս ֆիլմում, որը թիմը նկարահանել է ավելի քան երկու տարվա ընթացքում նշանավոր վավերագրող [«Ուոթրգեյթ», «Հարավսլավիայի մահը», «Պուտին, Ռուսաստան և Արևմուտք» վավերագրական ֆիլմերի հեղինակ և մի շարք միջազգային մրցանակների դափնեկիր-խմգ.] Նորմա Փերսիի գլխավորությամբ , անկեղծանում են Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլյա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը, բրիտանացի նախարարներ Ուիլյամ Հեյգը և Ջորջ Օսբորնը, Եվրամիության նախկին և ներկայիս ղեկավարներ Հերման վան Ռոմյոյը, Ժան-Կլոդ Յունկերը և Դոնալդ Տուսկը, Հունաստանի նախկին վարչապետ և ֆինանսների նախարար Գեորգիուս Պապանդրեուն և Յորգոս Պապակոնստանտինուն, Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին և շատ ուրիշ քաղաքական գործիչներ. լրիվ ցանկը շատ երկար կլիներ:

Ֆիլմը պատմում է, թե ինչպես է Եվրոպան հայտնվել ներկայիս պայմաններում և ինչ չափով է դրանում դեր խաղացել այս կամ այն գլխավոր գործող անձը եվրոպական քաղաքական ասպարեզում: Ընդ որում, Նորմա Փերսին ասում է, որ իր հերոսներին դատելն իր գործը չէ:

Նորմա Փերսի

«Մենք ջանում էինք ցույց տալ փաստերը, թե ինչ է տեղի ունեցել, իսկ եզրակացություններն արդեն մարդիկ իրենք կարող են անել: […] Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք կմոտենա իր նախընտրություններով և կգտնի այն տեղեկությունը, որը կհաստատի իր համոզմունքը»,- ասել է ԲիԲիՍի-ի ծառայության ներկայացուցիչ Նորմա Փերսին:

Փերսին վստահ է, որ ֆիլմը շատերին կհետաքրքրի ոչ միայն Եվրոպական միությունում, որի մասին է խոսքը, այլև նրա սահմաններից դուրս:

«Բրեքսիտի թեման, կարծում եմ, շատ է հետաքրքրում մարդկանց: Ես ամերիկուհի եմ, և իմ համալսարանական ընկերներն ու այլ մարդիկ գրում էին ինձ, թե ինչպե՛ս դա կարող էր պատահել, ինչպե՛ս բանը դրան հասավ: Եվ ես հույս ունեի, որ մարդիկ ամբողջ աշխարհում կգտնեն այդ հարցի պատասխանը մեր ֆիլմում»,- ասում է Փերսին:

Պանդորայի հանրաքվեն

ֆիլմի առաջին սերիան նվիրված է բրեքսիտին, ավելի ճիշտ՝ այն ամենին, ինչը հանգեցրեց 2016 թ. Եվրամիությանը Բրիտանիայի անդամ լինել-չլինելու հանրաքվեին:

«Այդ հարցը տանջում էր ինձ, երբ ձեռնամուխ եղա ֆիլմին. ինչո՞ւ Դևիդ Քեմերոնը հայտարարեց այդ հանրաքվեն, ինչո՞ւ նա բացեց այդ Պանդորայի արկղը»,- հիշում է Նորմա Փերսին:- Եվ ֆիլմում դուք քայլ քառ քայլ սկսում եք տեսնել, որ դրան հանգեցրին տրամադրությունները Պահպանողական կուսակցությունում: Ճնշումը մեծանում էր, և նրան պետք էր բացել կափարիչը»:

«Ես հարցրի Դևիդ Քեմերոնին, թե ինչու որոշեց հանրաքվե անցկացնել, չէ՞ որ դա վտանգավոր է: Նույնիսկ՝ հիմարություն: Նրա պատասխանն ինձ շատ զարմացրեց: Անգամ ապշեցրեց: Միակ պատճառը նրա պարտավորություններն էին կուսակցության առջև»,- հիշում է տեսախցիկի առջև Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Հենց Տուսկն է հիշում, թե երբ է Քեմերոնի աչքերում «վախի նման բան տեսել»:

Դա այն պահն է եղել, երբ Քեմերոնը, նախ, իր համար էլ անակնկալ, ստիպված է եղել կատարել հանրաքվեի իր խոստումը, երկրորդ՝ երբ հասկացել է, որ ԵՄ-ի մյուս առաջնորդներից գուցե չկարողանա զիջումներ ստանալ ներգաղթի մասով և տանուլ տա հանրաքվեն:

Չէ՞ որ Քեմերոնը բնավ չէր ցանկանում հանել երկիրը Եվրամիությունից:

Երկրորդ սերիան 2010 թ. հունական ճգնաժամի մասին է, որ սպառնում էր ողջ եվրոպական գոտու ճգնաժամով

«Գերմանիայի կանցլերը որոշել էր, որ իբր ես Օբամայի կողմն եմ բռնել և համամիտ չեմ իրեն: Քիչ էր մնում, որ աչքերում արտասուք հայտնվեր: Օբաման ուղղակի ապշած էր դրանից […] Հիշում եմ՝ երբ բոլորը հեռանում էին այդ դժվար հանդիպումից, Օբաման քայլում էր նրա [Մերկելի] հետ: Օբաման փորձում էր նրան հանգստացնել, մխիթարել, անգամ փարվեց նրան, որպեսզի քաջալերի»,- հիշում է Նիկոլյա Սարկոզին, թե ինչպես էին «Մեծ քսանյակի» մասնակիցները փորձում համոզել Մերկելին ստանձնել գերմանական կենտրոնական բանկի ռեզերվների կայունացումը:

Տուսկը Մերկելի և միգրանտների դեմ

Երրորդ սերիան Եվրոպայի 2015-2016 թթ. միգրացիոն ճգնաժամի մասին է, որի արձագանքներն այսօր էլ զգալիորեն ազդում են եվրոպական քաղաքականության վրա, թեպետ փախստականների հոսքը Մերձավոր Արևելքից քաղաքական գործիչներն առայժմ կարողացել են դադարեցնել:

Այս դեպքում ահա հանդիստեսի համար հավանաբար հետքրքիր է իմանալ կամ հիշել, թե ինչպես էին հակադրվում այն գաղափարի կողմնակիցներն ու ընդդիմախոսները, թե փախստականներին պետք է ներս թողնել և ընդունել: Մասնավորապես՝ Անգելա Մերկելը և Ժան-Կլոդ Յունկերը մի կողմից և Դոնալդ Տուսկը՝ մյուս:

Տուսկը սարսափով է հիշում, թե ինչպես թուրք-սիրիական սահմանի ճամբարում ընդունեցին փախստականները Մերկելի, Յունկերի և նրանց համախոհների հայտարարությունն այն մասին, որ Եվրոպան պատրաստ է ընդունել իրենց:

«Իմ ողջ քաղաքական կարիերայի ընթացքում հավանաբար ամենից շատ ինձ ցնցել է այդ դեպքը: Միգրանտները բացարձակ վստահություն ունեին, որ իրենց գրկաբաց սպասում են ոչ միայն Գերմանիայում, այլև առհասարակ Եվրոպայում: Նրանք նույնիսկ ներողություն էին խնդրում ինձնից և, համապատասխանաբար, Մերկելից, որ չնայած հրավերին՝ դեռևս ճամբարում են, քանի որ փող և ծանոթ մաքսանենգներ չունեն»,- պատմում է ԲիԲիՍի-ի «Եվրոպայի ներսում» ֆիլմում Եվրոպական խորհրդի ղեկավար Տուսկը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: