Հայերեն   English   Русский  

«Սերժ Սարգսյանը կխոսի կոնկրետ պահի և շուտով»․ Արմեն Աշոտյան


  
դիտումներ: 153

Սերժ Սարգսյանը շաբաթվա մեջ 5 աշխատանքային օր՝ մինչեւ օրվա ավարտ, ՀՀԿ գրասենյակում է, մշտապես քննարկումների, հանդիպումների մեջ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով մամուլի լուրերին, թե ՀՀԿ-ում այս օրերին մեծ աշխուժություն է նկատվում։

Հարցին, թե արդյոք գրասենյակում ընթանում են Սերժ Սարգսյանի առաջիկա ելույթի նախապատրաստության աշխատանքներ, պատասխանել է․ «Կարծում եք Սերժ Սարգսյանի տեքստի վրա պետք է ե՞ս աշխատեմ։ Իհարկե, քննարկումներ կարող են տեղի ունենալ՝ կապված հանրությանը հուզող թիրախային հարցերի, այսպես ասած՝ խնդիրների քարտեզագրման հետ, բայց նախագահը այս ընթացքում այնքան շատ ասելիք ունի, որ բացարձակապես հատուկ կարիք չկա մարդկանց, այդ թվում՝ ինձ ներգարվելու, որպեսզի տեքստի վրա աշխատենք»։

Ըստ Աշոտյանի՝ կուսակցական աշխատանքը, տարբեր ինտենսիվությամբ, ընթացել է մշտապես․ «Աշխատանքները վերջին մեկ տարվա ընթացքում ամենօրյա ռեժիմով շարունակվել են, ուրիշ հարց, որ ինտենսիվությունը տարբեր է եղել»,- նշել է նա։

Իսկ թե երբ նախկին նախագահը ելույթ կունենա, ՀՀԿ փոխանախագահը պատասխանել է․ «Սերժ Սարգսյանը կխոսի կոնկրետ պահի և շուտով»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: