Հայերեն   English   Русский  

Հ/Հ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից` բրոնզներ


  
դիտումներ: 378

Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արսեն Ջուլֆալակյանն ու Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալներ նվաճեցին:


67կգ քաշային Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4։2 հաշվով հաղթեց սերբ Մատե Նեմեշին։
ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ 67 կգ քաշային կարգում որակավորման փուլում Կարեն Ասլանյանի մրցակիցը Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանն էր: Լարված գոտեմարտ ստացվեց, և ըմբիշները չկարողացան հնարք կատարել, սակայն զգուշացումներով՝ 0:4 հաշվով, Կարենը պարտվեց Գևորգին: Հետագայում Սահակյանը հասավ եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց Ասլանյանին շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար: Սփոփիչ առաջին գոտեմարտում ժամանակից շուտ՝ 9:1 հաշվով առավելության հասավ բելառուս Յարոսլավ Կարդաշի նկատմամբ, այնուհետև կրկին ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթեց Կոնստանտին Ստասին՝ Բուլղարիա:
77 կգ քաշային կարգում օրեր առաջ բրոնզե մեդալ էր նվաճել նաև Արսեն Ջուլֆալակյանը` 5։1 հաշվով հաղթելով բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին։ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը որակավորման փուլում 5:3 հաշվով հաղթել էր Նիդերլանդների ներկայացուցիչ Մարսել Ստերկենբուրգին, 1/8 եզրափակչում Արսենի մրցակիցը Ռոլանդ Շվարցն էր Գերմանիայից, ում Ջուլֆալակյանը զիջեց 3:7 հաշվով։ Սակայն գերմանացին հասավ մինչև եզրափակիչ՝ Արսենին հնարավորություն ընձեռելով սփոփիչ գոտեմարտում մրցելու ադրբեջանցի էլվին Մուրսալիեւի հետ։ Հաղթահարելով Մուրսալիեւի արգելքը՝ Ջուլֆալակյանը առանց մեծ դժվարությունների հաղթեց նաև մոլդովացի Դանիել Կատարագային, ապա՝ Ալեքսանդրովին։






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: