Հայերեն   English   Русский  

​Հայաստանին ցիկլոն է մոտենում, եղանակը կտրուկ ցրտելու է և տեղումների տարափ է լինելու


  
դիտումներ: 741

Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, որը ամենաակտիվը կլինի ապրիլի 17-ին։ Այս մասին իր ֆեյսբուքի էջում զգուշացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Ապրիլի 16-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 20-ը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, իսկ ապրիլի 17-ին տեղումները կլինեն ինտենսիվ, կուղեկցվեն ամպրոպներով և քամու ուժգնացմամբ 15-20 մ/վրկ»,– գրել է նա։

Բացի այդ, ինչպես գրում է Սուրենյանը, օդի ջերմաստիճանը ապրիլի 16-17-ին ցերեկը կնվազի 10-12 աստիճանով, ապրիլի 20-ին ևս 3-4 աստիճանով։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը սպառնացող վտանգին, ապա կարելի է չանհանգստանալ, քանի որ առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: