Հայերեն   English   Русский  

Կանադայի եկեղեցիներից մեկում կրակոցներ են հնչել


  
դիտումներ: 110

Բրիտանական Կոլումբիայում Սալմոն Արմ քաղաքի Քրիստոսի եկեղեցում պատարագի ժամանակ կրակոցներ են հնչել: CTV News հեռուստաալիքի փոխանցմամբ` մեկ մարդ զոհվել է, մեկը` տուժել: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ 25-ամյա տղամարդը տաճար է մտել և մի քանի անգամ կրակել երկու ծխականների վրա: Ոստիկանությունը ձերբակալել է հրաձիգին, սակայն նրա անունը չի նշվում:

Նախնական տվյալներով` հանցագործությունը կրոնական դրդապատճառների հետ կապված չէ: Ինչպես նշել են ոստիկանությունում, ձերբակալվածը ծանոթ է իր ենթադրյալ զոհերից առնվազն մեկին:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին կրկնակի ահաբեկչական հարձակում տեղի ունեցավ Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքի մզկիթներում: 28-ամյա ավստրալացի Բրենթոն Թարանթը սպանեց առնվազն 50 մարդու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: