Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ի տարբեր նահանգներում պտտահողմի պատճառով զոհեր կան


  
դիտումներ: 162

USA Today պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ-ի Տեխաս, Լուիզիանա, Միսիսիպի և Ալաբամա նահանգներում պտտահողմի հետևանքով զոհվել է ութ մարդ, տասնյակ վիրավորներ և անհետ կորածներ կան: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ պտտահողմի պատճառով երկրում գրեթե 100 հազար տներ և կոմերցիոն շենքեր հոսանքազրկվել են:

Թերթի տվյալներով` Տեխասի քաղաքներից մեկում առնվազն 25 մարդ վնասվածքներ է ստացել, ընդ որում` նրանցից ութը ծանր վիճակում են գտնվում:

Բացի այդ, Միսիսիպիում մոտ 20 մարդ վիրավորվել է:

Տեխասի փոթորիկի կապակցությամբ գրեթե 2 հազար չվերթ չեղյալ է հայտարարվել և հետաձգվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանկլինում պտտահողմի հետևանքով երկու երեխա է զոհվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: