Հայերեն   English   Русский  

Պոմպեոն կոչով դիմել է Մադուրոյին


  
դիտումներ: 151

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին սահմանը բացել և թույլ տալ մարդասիրական օգնության մուտքը Բոլիվարյան Հանրապետության տարածք: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին նա հայտարարել է Վենեսուելայի հետ սահմանակից Կոլումբիայի Կուկութա քաղաք կատարած այցի ժամանակ:

«Պարոն Մադուրո, բացեք այդ կամուրջները, բացեք սահմանները: Դուք կարող եք այսօր վերջ տալ այդ ամենին», - Tass լրատվական գործակալությունը մեջբերել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքերը:

Ընդ որում` կատարած այցի շրջանակներում Միացյալ Նահանգները և Կոլումբիան վերահաստատել են երկրում «վենեսուելացիների ավելի լավ ապագայի» և «ժողովրդավարության վերականգնման» համար համագործակցելու պատրաստակամությունը:

Ավելի վաղ ԱՄՆ-ն և Բրազիլիան կոչ էին արել Կուբային, Ռուսաստանին և Չինաստանին դադարել աջակցություն ցուցաբերել Մադուրոյին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: