Հայերեն   English   Русский  

«Ժառանգություն» կուսակցությունը դարձավ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության դիտորդ անդամ


  
դիտումներ: 199

«Ժառանգություն» կուսակցությունը, նպատակամետ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը, շարունակում է իր գործունեությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական ասպարեզներում: Ստանալով պաշտոնական հաստատումը՝ուրախ ենքհայտնելու, որ 2019թ. ապրիլի 10-ի Բրյուսելում կայացած Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (CDI-Centrist Democrat International) վեհաժողովում «Ժառանգություն» կուսակցությունը ստացել է դիտորդ անդամի կարգավիճակ:

Մեծ պատասխանատվությամբ ստանձնում ենք միջազգային այս հեղինակավորմիության քաղաքական հարթակում Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրակայման, Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման, Հայոց ցեղասպանության հետագա ճանաչման եւ մեր ազգային շահերին առնչվողբոլոր խնդիրները բարձրաձայնելու ու հանգուցալուծելուայս հնարավորությունը:

«Ժառանգություն» կուսակցության
լրատվական ծառայություն

«Ժառանգություն» կուսակցությունը հիմնադրվել է 2002թ. եւ գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Կենտրոնական գրասենյակի հասցեն է` Երեւան 0033, Երզնկյան 75: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Ժառանգություն» կուսակցության հեռախոսով` (37410) 27-16-00, հեռապատճենով` (37410) 52-48-18, էլ. փոստով` office@heritage.am, կայք՝ www.heritage.am





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: