Հայերեն   English   Русский  

Կոնգոյում ավելի քան 800 մարդ էբոլա վիրուսի զոհ է դարձել


  
դիտումներ: 103

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա վիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր հիվանդությունից ավելի քան 800 մարդ է մահացել: Այդ մասին տեղեկացրել է երկրի առողջապահության նախարարությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«Մինչև կիրակի օրը` 2019 թ ապրիլի 14-ը, իրավիճակը հետևյալն է` 803 զոհվածներ և 371 բուժվածներ», - նշվել է թվիթերում տարածված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ արձանագրվել է վարակի 1251 դեպք, որոնցից 1185-ը հաստատվել են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ էբոլա վիրուսից Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ավելի քան 750 մարդու մահ է գրանցվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: