Հայերեն   English   Русский  

Ավելի քան 1.3 հազար փախստական 24 ժամվա ընթացքում լքել է «Էր-Ռուկբան» ճամբարը


  
դիտումներ: 51

Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Վիկտոր Կուպչիշինը հայտարարել է, որ ավելի քան 1,3 հազար փախստական Սիրիայում գտնվող Էր-Ռուկբան ճամբարից դուրս է եկել մարդասիրական միջանցքով: Գրում է Russian.rt.com-ը:

«Մեկ օրվա տրամադրված մարդասիրական միջանցքով 1,358 փախստականի հաջոսղվել է լքել «Էր-Ռուբկան» ճամբարը», - հայտարարել է Կուպչիշինը:

Նա ընդգծել է, որ փետրվարի 19-ից 3,642 մարդ կարողացել է դուրս գալ Սիրիայի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ճամբարից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչները մտադիր չեն խոչընդոտել սիրիացի փախստականների ելքը Սիրիայի Էր-Ռուկբան ճամբարից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: