Հայերեն   English   Русский  

Էկվադորի նախագահը մեղադրանքներ է հնչեցրել Ասանժի հասցեին


  
դիտումներ: 113

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարել է, որ WikiLeaks- ի ձերբակալված հիմնադիր Ջուլիան Ասանժը բազմիցս խախտել է Լոնդոնի դեսպանատանը գտնվելու կանոնները: Էկվադորի առաջնորդի խոսքերով` Ասանժը փորձել է դիվանագիտական առաքելությունն օգտագործել որպես «լրտեսության կենտրոն»: Գրում է Russian.rt.com-ը:

Մորենոն այդ մասին հայտարարել է բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցի շրջանակներում:

Նա ընդգծել է, որ բրիտանական իշխանություններից գրավոր պարտավորություն ունի, որտեղ նշված է, որ Ասանժի բոլոր հիմնական իրավունքները կպահպանվեն:

«Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի մեր տունը, որն իր դռները բացեց, դառնա լրտեսության կենտրոն: Նման գործողությունները խախտում են ապաստանի տրամադրման պայմանները: Մեր որոշումը կամայական չէ, այն հիմնված է միջազգային իրավունքի վրա», - ասել է Մորենոն:

Նրա խոսքերով` Էկվադորը այլ երկրների ճնշումների պատճառով որոշումներ չի կայացնում:

Ավելի վաղ Էկվադորի նախկին նախագահ Ռաֆայել Կորրեան հայտարարել էր WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալության հետ կապված երկակի ստանդարտների մասին:

Ապրիլի 11-ին Ասանժը ձերբակալվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում Միացյալ Նահանգների արտահանձնման խնդրանքով: Դատարանը նրան թողել է կալանքի տակ:

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնն ասել է, որ WikiLeaks- ի հիմնադիրը, որը Ավստրալիայի քաղաքացի է, «հատուկ վերաբերմունքի չի արժանանա», նա կստանա նույն աջակցությունը, ինչպես ցանկացած այլ ավստրալացի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: