Հայերեն   English   Русский  

Թուրքիայում Facebook-ը. Instagram-ը և Whatsapp-ը ժամանակավորապես անհասանելի են դարձել


  
դիտումներ: 107

Ապրիլի 14-ին Թուրքիայում խափանվել են Facebook-ի, Whatsapp-ի և Instagram-ի աշխատանքները։ Տեղական ժամանակով 13։30-ի սահմաններում նշյալ սոցիալական հարթակները ժամանայկավորապես անհասանելի են դարձել Թուրքիայում։

Սոցցանցերի աշխատանքը վերականգնվել է շուրջ 3 ժամ անց, սակայն միջադեպի վերաբերյալ որևէ պաշտոնական մեկնաբանություն չի արվել։

Twitter-ում բազմաթիվ օգտատերերի կատարած հրապարակումների համաձայն՝ սոցցանցերի հասանելիության հետ կապված խնդիրները ծագել նաև Եվրոպայում, ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում, Ֆիլիպիններում։

Facebook-ը, Instagram-ը հարթակը ձեռք է բերել 2012թ․, իսկ Whatsapp-ը՝ 2014։ Ներկայումս սոցցանցը ավելի քան 1․5 մլրդ ակտիվ օգտատեր ունի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: