Հայերեն   English   Русский  

Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Զորի Բալայանին՝ հոբելյանական տարեդարձի առթիվ


  
դիտումներ: 1191

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի և իր անունից շնորհավորել է Զորի Բալայանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ:

«Հարգելի՛ պարոն Բալայան, Իմ և Հանրային խորհրդի անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ այս հիշարժան տարեդարձի՝ ծննդյան 80-ամյակի առթիվ:

Անգնահատելի է Ձեր դերը հայ ժողովրդի համար կարևորագույն մի ժամանակաշրջանում՝ Արցախյան ազատամարտի տարիներին, երբ Դուք Ձեր ծանրակշիռ խոսքով, հայրենասիրական գաղափարներով ու մեծ նվիրվածությամբ ոգեղեն լիցք էիք հաղորդում մեր պայքարին:

Որպես գրող, հրապարակախոս, հասարակական ու քաղաքական գործիչ՝ Ձեր գործունեության առանցքում միշտ եղել է Հայաստանն ու հայ ժողովուրդը՝ իր հոգսերով, իղձերով ու երազանքներով: Ջանք չեք խնայել և այսօր էլ չեք խնայում՝ ծառայելու մեր ժողովրդին, առաջ տանելու մեր միասնականության գաղափարն ու նպաստելու երկու հայկական պետությունների՝ Հայաստանի ու Արցախի զարգացմանն ու բարգավաճմանը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկարակեցություն, անսպառ եռանդ ու նորանոր ձեռքբերումներ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: