Հայերեն   English   Русский  

Թրամփը խորհուրդներ է տվել Boeing ընկերությանը


  
դիտումներ: 173

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով` Եթովպիայում Boeing 737 MAX- ի վթարից հետո արտադրող ընկերությանը անհրաժեշտ է ոչ միայն վերացնել այդ մոդելի թերությունները, այլ նաև փոխել անունը: Գրում է Vesti.ru-ն:

«Ի՞նչ գիտեմ ես բրենդինգի մասին: Միգուցե ոչինչ (բայց ես այնուամենայնիվ դարձել եմ նախագահ): Boeing- ի փոխարեն ես կշտկեի Boeing 737 MAX- ի թերությունները, կավելացնեի մի քանի հրաշալի էլեմենտներ և կվերափոխեի օդանավը` փոխելով նաև անունը»- թվիթերյան իր էջում ընկերությանը խորհուրդ է տվել Դոնալդ Թրամփը:

2019 թ. մարտի 10-ին Եթովպիական ավիաուղիներին պատկանող Boeing 737 MAX8 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Եթովպիայի մայրաքաղաքից 60 կմ հեռավորության վրա: Ավիաաղետի հետևանքով զոհվեց 157 մարդ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: