Հայերեն   English   Русский  

Կոպենհագենի մուսուլմանական թաղամասում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել


  
դիտումներ: 171

Կոպենհագենի մուսուլմանական Նորեբրո շրջանում աջակողմյան արմատական կուսակցություններից մեկի աջակիցների բողոքի ակցիայի ընթացքում անկարգություններ են տեղի ունեցել: Գրում է Vesti.ru-ն:

Ոստիկանության ներկայացուցիչ Յուրգեն Սկուվը հայտնել է, որ իրավապահ մարմինները ստիպված են եղել արցունքաբեր գազ օգտագործել:

Բողոքի ակցիան կազմակերպել էր Stram Kurs աջակողմյան արմատական կուսակցության առաջնորդ Ռսմուս Պալուդանը: РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` նա հայտնի է դարձել այն հանգամասնքի շնորհիվ, որ նախորդ գործողություններից մեկի ընթացքում հրապարակավ այրել էր Ղուրանը:

Դանիայի վարչապետ Լարս Լոկկե Ռասմուսենը միջադեպն «անիմաստ սադրանք» էր անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: