Հայերեն   English   Русский  

Ալլա Պուգաչովան նշում Է 70-ամյա հոբելյանը


  
դիտումներ: 545

Ալլա Պուգաչովան ապրիլի 15-ին նշում Է հոբելյանը: Ռուսական Էստրադայի պրիմադոննան որոշել Է 70-ամյակը դիմավորել միաժամանակ թե՛ համեստորեն, թե՛ լայն ընդգրկումով. գործնականում հրաժարվել Է հարցազրույցներից, բայց անձնվեր երկրպագուների հետ կհանդիպի Կրեմլի պետական պալատում:

Ինչպես հայտնում է life.ru-ն, երգչուհուն հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ իր շնորհավորական ուղերձում ընդգծելով Պուգաչովայի՝ երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդը, ինչպես նաև այլ կատարողների համար դեպի մեծ բեմ ճանապարհ հարթելու հարցում ունեցած դերակատարումը:

Պուտինը նաև նկատել է, որ տաղանդը, արտասովոր վոկալային տվյալները, վառ արտիստիկ խառնվածքն ու աշխատասիրությունը Պուգաչովային հասցրել են էստրադայի օլիմպոսի գագաթը:

Ալլա Պուգաչովա

Աղբյուրը մանրամասնում է, որ Ալլա Պուգաչովայի երգացանկում կա 500-ից ավելի երգ՝ աշխարհի տարբեր լեզուներով: Իր 45-ամյա ակտիվ կարիերայի ընթացքում երգչուհին թողարկել է մոտ 100 ալբոմ՝ ընդհանուր 250 մլն օրինակով: ՌԴ-ից և նախկին խորհրդային պետություններից բացի նրա ալբոմները թողարկվել են Գերմանիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Ճապոնիայում և այլ երկրներում:

Ուղիղ տասը տարի առաջ արտիստուհին, որի ոճն ու կարիերան չափանիշ էին միլիոնավոր խորհրդային, իսկ այնուհետեւ ռուսաստանցի կանանց համար, հայտարարեց համերգային գործունեության դադարի մասին: Չնայած մենահամերգների եւ հյուրախաղերի բացակայությանը, Պուգաչովան շարունակել է հայտնվել հավաքական համերգներին եւ մամուլի էջերում:

Վերջինիս համար առիթ են ծառայում ոչ միայն նոր երգերը, այլեւ երգչուհու անձնական կյանքի իրադարձությունները, ամուսնությունը Մաքսիմ Գալկինի հետ եւ երկվորյակներ Ելիզավետայի ու Գարրիի ծնունդը:

Չնայած լրագրողների եւ հանրության հիրավի աժիոտաժային հետաքրքրությանը, հերթական հոբելյանի նախօրյակին Պուգաչովան գերադասել է մնալ ստվերում: Միակ հարցազրույցը պրիմադոննան տվել է իր ամուսնուն եւ «Այսօր երեկոյան» ծրագրին Առաջին ալիքում․ հաղորդել է ՏԱՍՍ- ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: