Հայերեն   English   Русский  

Լոնդոնի կենտրոնում բնապահպան ակտիվիստները փակել էին երթևեկությունը


​Այդ կերպ ցուցարարներն ուզում էին ուշադրություն հրավիրել շրջակա միջավայրի աղտոտման խնդրի վրա


  
դիտումներ: 167

Բնապահպան ակտիվիստներն այսօր փակել են ծանրաբեռնված տրասպորտային երակները Լոնդոնի կենտրոնում՝ ընդվզելով շրջակա միջավայրի աղտոտման դեմ: Մի քանի հարյուր ցուցարարները փակել են ավտոտրանսպորտի ճանապարհը Լոնդոնի աշխույժ Օքսվորդ-սերքուս խաչմերուկում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալության թղթակիցը դեպքի վայրից:

Ցուցարարները խաչմերուկի կենտրոնում տեղադրել են վարդագույն առագաստանավ՝ կողին գրված «Ասա ճշմարտությունը»: Նրանք լրջորեն խախտել են ավտոմեքենաների երթևեկությունը Ռիջենթ սթրիթ և Օքսվորդ սթրիթ փողոցներում, որոնք գրավում են զբոսաշրջիկներին իրենց բազմաթիվ խանութներով:

Կարգուկանոնի պահպանման համար ցույցի վայրում զգալիորեն ուժեղացվել է ոստիկանության ներկայությունը: Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ ցույցը Օքսվորդ-սերքուս խաչմերուկում կշարունակվի մինչը աշխատանքային ժամի վերջը: Ցուցարարները փակել էին նաև Փիքադիլլի-սերքուս խաչմերուկը, Խորհրդարանական հրապարակի մի մասը, Օքսվորդ սթրիթ փողոցի հյուսիսային մասը, ինչպես նաև Վատեռլոոյի կամուրջը:

Extinction Rebellion-ի ակտիվիստները նախատեսում են առաջիկա երկու շաբաթվա ընթացքում շարունակել ցույցերը բրիտանական մայրաքաղաքի փողոցներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: