Հայերեն   English   Русский  

Փարիզի Աստվածամոր տաճարում ուժգին հրդեհ է բռնկվել (լրացված),ուղիղ


  
դիտումներ: 237

Փարիզի Աստվածամոր տաճարում ուժգին հրդեհ է բռնկվել: Տեղեկացնում է NBC-ն:

Տուժածներ չկան, հրդեհի բռնկման պատճառները դեռ հայտնի չեն: Վերջին մի քանի ամիսներին շենքը վերականգնվել է, դրա շուրջ տեղադրվել են շինարարական կոնստրուկցիաներ։

Ինչպես հաղորդում է Liberation-ը, տաճարի ներկայացուցչի խոսքով՝ հրդեհը սկսվել է տեղի ժամանակով մոտ 18:50-ին: «Ֆրանս պրես» գործակալության տվյալներով՝ հրշեջներն ասում են, որ հրդեհն ամենայն հավանականությամբ կապված է հատկապես վերականգնողական աշխատանքների հետ:

Անցած տարի Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցին սկսեց միջոցներ հանգանակել տաճարի վերականգնման համար: Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն իր թվիթերում միջադեպը որակել է սոսկալի և կոչ է արել շրջանում գտնվող մարդկանց պահպանել անվտանգության կանոնները և հրշեջների դրած ցանկապատից ներս չմտնել:

Ինչպես տեղեկացնում France 24-ը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չեղարկեց նախատեսված ելույթը հրդեհի պատճառով: Ելիսեյան պալատի մամլո ծառայությունը հաղորդել է, որ Մակրոնը մեկնել է դեպքի վայր: Նա չեղարկել է իր ուղերձը ազգին, որով պետք հանդես գար երեկոյան:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է իր թվիթերում, որ «սարսափելի է նայել այդ ահռելի հրդեհին Նոտր Դամ տաճարում», և խորհուրդ է տվել հրշեջներին գործել արագ և օգտագործել ավիացիան:

Հրդեհի հետևանքով արդեն փլվել են մի աշտարակը և ժամացույցը:

Աստվածամոր տաճարը Փարիզի ամենահայտնի տեսարժան վայրերից է: Այն կառուցվել է գրեթե երկու հարյուր տարի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: