Հայերեն   English   Русский  

Փարիզի Աստվածամոր տաճարի մասունքները հաջողվել է փրկել


  
դիտումներ: 171

Փարիզի Աստվածամոր տաճարից մասունքներից ու գանձերից շատերը փրկվել են։ Այդ թվում Փշե թագը, որը ըստ ավանդույթի կրել է Հիսուսը, Սեն Լուիի վուշե տունիկան։ Դրանք տեղափոխվել են անվտանգ վայր,հայտնում է France 24-ը։Figaro-ն հայտնում է, որ մասունքները տարհանվում են հրդեհվող տաճարից։ «Մենք փորձում ենք պահպանել տաճարի ետևի մասը, որտեղ գտնվում են ամենաթանկարժեք իրերը, մենք տարհանում ենք դրանք։ Ամենաթանկարժեք իրերն արդեն տեղափոխվել են անվտանգ տարածք»,- հայտնել է հրշեջների հրամանատար Ժան Կլոդ Գալեն։

Նա հավատացրել է, որ իր հրշեջները «արդյունավետ են գործում, կրակը հիմքից մարելով»։ «Հեռուստառեպորտաժներում նրանց գործողությունները չեն երևում, նկարահանող խցիկները հեռու են»,- հայտնել է նա և ասել, որ եթե հյուսիսային զանգակատունը այրվի և փլուզվի, հետևանքները կործանարար կլինեն տաճարի համար»,հայտնել է ՏԱՍՍ-ը։

«Մենք կարծում ենք, որ երկու աշտարակները հաջողվել է փրկել»,- հավելել է Ժան Կլոդ Գալենը։ Նրա խոսքերով, տեղում աշխատում են 400 հրշեջներ, որոնք հերթափոխում են, որպեսզի ֆիզիկական ծանրաբեռնվածություն չառաջանա։ «Հիմա մենք փորձում ենք փրկել արվեստի գլուխգործոցներըՈրը բավականին դժվար է, մենք ծխի մեջ ենք աշխատում և ամբողջ գիշեր պետք է աշխատենք»,- ասել է նա։

Հրդեհի հետևանքով տուժել է Աստվածամոր տաճարի տանիքի 2/3-ը՝ հայտնում է Monde-ն՝ վկայակոչելով ՆԳՆ ղեկավարի պետքարտուղար Լորան Նունեզային։

Ֆրանսիայի հրշեջների ներկայացուցիչը հայտնել է, որ տաճարի կառուցվածքը կարծես թե կփրկվի ամբողջական փլուզումից, հայտնում է Reuters-ը։

Միաժամանակ, հրշեջները հավաքվել են աղոթելու տաճարից մի քանի հարյուր մետրի վրա գտնվող Սեն Ժուլյեն Լե Պովր եկեղեցու մոտ:

Փարիզի արքեպիսկոպոս Միշել Ապետիտը հոգևփաորականներին կոչ է արել հնչեցնել բոլոր զանգերը և աղոթել Նոտր Դամի համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: