Հայերեն   English   Русский  

Տրակտորը բախվել է Opel-ին, ընկել Դեբետ գետը․ վարորդը հոսպիտալացվել է (լուսանկար)


  
դիտումներ: 100

Երեկ, ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 10:30-ի սահմաններում Մ-6 միջպետական ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի բնակիչ, 24-ամյա Սերգեյ Չիտովը GFB մակնիշի տրակտորով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Տավուշի մարզի Պտղավան համայնքի բնակիչ 35-ամյա Գեորգի Արզումանովի Opel մակնիշի ավտոմեքենային:

Բախման հետևանքով տրակտորի վարորդ Ս. Չիտովը կորցրել է ղեկի կառավարումը և մոտ 10 մետրից գլորվելով՝ հայտնվել Դեբեդ գետում:

Opel-ի վարորդ Գ. Արզումանովը օգնություն է ցուցաբերել վարորդին, օգնել դուրս գալ գետից և բարձրանալ ճանապարհահատված, որտեղից վերջինիս մարմնական վնասվածքներով դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: