Հայերեն   English   Русский  

​Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարելու մասին


  
դիտումներ: 365

Հրշեջները մարել են Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի հիմնական օջախները: Այս մասին արտակարգ ծառայությունների ներկայացուցիչ Գաբրիել Պլյուսը տեղի ժամանակով 03:30-ին (05:30 երև) հայտնել է Le Monde-ին:

Հրշեջները շարունակում են հետևել մնացած օջախներին և սառեցնել տաքացած կոնստրուկցիաները, այդ թվում՝ կրող, որպեսզի հրդեհը չվերականգնվի: Հրշեջների ծառայության ղեկավար Ժան-Կլոդ Գալլեն ճշտել է, որ փլվել է տաճարի տանիքի երկու երրորդը, սակայն նրա կոնստրուկցիան հաջողվել է փրկել:

Նախագահ Ֆրանսուա Մակրոնը հայտնել է լրագրողներին, որ վատագույնից հաջողվել է խուսափել, տաճարը վերականգնվելու է. «Մենք կվերակառուցենք այն միասին: Դա անկասկած առաջիկա տարիներին լինելու է Ֆրանսիայի ճակատագրի մի մասը»:

Նոտր Դամ-2

Հրդեհը Փարիզի Աստվածամոր տաճարում սկսվել է տեղի ժամանակով մոտ ժամը 19-ին: Հրդեհի ընթացքում փլվել է աշտարակը, տանիքը, վառվել են ժամացույցները: ՆԳՆ-ի տվյալներով՝ զոհվածներ չկան, սակայն հրդեհը մարելիս տուժել է արտակարգ ծառայությունների մի աշխատակից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: