Հայերեն   English   Русский  

Թրամփը մեկնաբանել է Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը


  
դիտումներ: 239

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան միկրոբլոգում մեկնաբանել է Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը: Ամերիկայի առաջնորդի խոսքերով` այս իրավիճակում անհրաժեշտ է հնարավորինս արագ գործել: Գրում է Russian.rt.com-ը:

«Փարիզի Աստվածամոր տաճարի խոշոր հրդեհին հետևելը սարսափելի է», - գրել է նա:

Բացի այդ, Թրամփի խոսքերով` հրշեջները կարող են մարման աշխատանքների ժամանակ ինքնաթիռներ կիրառել:

«Աստված օրհնի Ֆրանսիայի ժողովրդին», - ամփոփել է իր խոսքը ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ազգին ուղղված ուղերձում նշել էր, որ արտակարգ իրավիճակների ծառայությունները մեծ աշխատանք է կատարել տաճարը փրկելու համար:

Ֆրանսիայի նախագահի խոսքերով` նրանց աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել «խուսափել վատթարագույնից»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: