Հայերեն   English   Русский  

Ֆրանսիայում Աստվածամոր տաճարում ստեղծված իրավիճակը ծայրահեղ անկայուն են անվանել


  
դիտումներ: 178

Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական կառուցվածքը պահպանվել է, սակայն իրավիճակը շարունակում է ծայրահեղ անկայուն մնալ: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեսթերը: Գրում է Russian.rt.com-ը:

«Հիմնական կառուցվածքը պահպանվել է, սակայն իրավիճակը դեռևս չափազանց անկայուն է մնում», - Le Figaro պարբերականը մեջբերում է նախարարի խոսքերը:

Նրա խոսքերով` անցած գիշեր այրվել է տաճարի տանիքի երկու երրորդը, փլուզվել է աշտարակը, գմբեթում անցք է առաջացել:

Ավելի վաղ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ մոտ ապագայում ճարտարապետներն ու փորձագետները կգնահատեն տաճարի վիճակը:

Հիշեցնենք, որ հրդեհը սկսվել է ապրիլի 15-ի երեկոյան և միայն ապրիլի 16-ի վաղ առավոտյան է հաջողվել այն մարել: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տաճարը կվերականգնվի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: