Հայերեն   English   Русский  

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի հետևանքով տուժածներ կան


  
դիտումներ: 203

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի հետևանքով երկու ոստիկան և մեկ հրշեջ է վիրավորվել, որոնք թեթև վնասվածքներ են ստացել: Այդ մասին հաղորդագրություն տարածել է Փարիզի հրշեջ ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«Երկու ոստիկան և մեկ հրշեջ թեթև վնասվածքներ են ստացել», - նշվել է թվիթերյան հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեսթերը հայտարարել էր, որ թեև տաճարի հիմնական կառուցվածքը հաջողվել է փրկել, սակայն իրավիճակը շարունակում է ծայրահեղ անկայուն մնալ:

Տաճարում հրդեհը սկսվել է ապրիլի 15-ի երեկոյան, որը միայն ապրիլի 16-ի առավոտյան ժամերին է հաջողվել մարել:

Ֆրանսիայի իշխանությունների հայտարարությունների համաձայն` տաճարի տանիքի երկու երրորդը այրվել է, իսկ աշտարակը` փլուզվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: