Հայերեն   English   Русский  

Թրամփը «վերջապես» համաձայն է Շերի հետ


  
դիտումներ: 316

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերում գրառում է կատարել և հայտարարել, որ ներգաղթյալների հարցում «վերջապես համաձայն է» ամերիկացի երգչուհի Շերի հետ: Գրում է Gazeta.ru-ն:

Իր գրառման մեջ Թրամփը կցել է Շերի կատարած գրառման լուսանկարը, որում վերջինս վախեցել է խոշոր քաղաքներում ապօրինի ներգաղթյալներին բնակեցնելու նախագահ Թրամփի պլանից:

Երգչուհու խոսքերով` նրա հայրենի Լոս Անջելեսն արդեն իսկ չի կարողանում կարգավորել այնտեղ ապրող մարդկանց օգնելու հարցը:

Հիշեցնենք, որ նման կերպ երգչուհի Շերն արձագանքել էր ԱՄՆ խոշոր քաղաքներում անօրինական ներգաղթյալներին բնակեցնելու նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: