Հայերեն   English   Русский  

Էմանուել Մակրոնը` Փարիզի Աստվածամոր տաճարի մասին


  
դիտումներ: 468

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի: Երկուշաբթի երեկոյան դեպքի վայր շտապած Մակրոնը հայտնել է, որ հրշեջների շնորհիվ հաջողվել է «վատթարագույնից խուսափել»: Գրում է Euronews.com-ը:

«Ես այժմ մտածում եմ մեր բոլոր հայրենակիցների մասին, քանի որ Նոտր Դամը մեր պատմությունն է, մեր գրականությունը, մեր երևակայությունը: Սա այն վայրն է, որտեղ մենք վերապրել ենք մեր բոլոր մեծ պահերը` մեր համաճարակները, մեր պատերազմները, մեր ազատագրումները: Սա մեր կյանքի էպիկենտրոնն է: Սա մեր զրոյական կիլոմետրն է: Այստեղ այնքան շատ շատ գրքեր, նկարներ կան: Սա բոլոր ֆրանսիացիների և ֆրանսուհիների տաճարն է, նույնիսկ նրանց, ովքեր նախկինում երբեք չեն եղել այստեղ: Խոստանում եմ, որ վաղվանից ազգային դրամահավաք կսկսվի, որը մեր սահմաններից դուրս կգա: Մենք կդիմենք մեծագույն տաղանդներին, և նրանցից շատերը կարձագանքեն և իրենց ներդրումը կունենան: Մենք կվերականգնենք, կվերականգնենք Նոտր Դամը: Քանի որ ֆրանսիացիները սպասում են դրան: Քանի որ մեր պատմությունը արժանի է դրան, որովհետև դա մեր ճակատագիրն է», - հայտարարել է Մակրոնը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: