Հայերեն   English   Русский  

​«Հանրապետությունը երթում» կուսակցությունը Նոտր Դամի հրդեհի պատճառով դադարեցրել է նախընտրական արշավը


Համաձայն հարցումների արդյունքների՝ Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ, որոնք տեղի են ունենալու մայիսի վերջին, այս կուսակցությունը գլխավորում է քաղաքական շարժումների վարկանիշը:


  
դիտումներ: 105

Նախագահական «Հանրապետությունը երթում» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցրել է Եվրախորհրդարանի նախընտրական քարոզարշավը Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի պատճառով: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով կուսակցության ցուցակը գլխավորող Նաթալի Լուազոյի թվիթերյան էջին:

«Մենք դադարեցնում ենք քարոզարշավը մինչև այլ կարգադրություններ,- գրել է նա:- Այս ժամերին մենք, հասկանալի է, մեր Ֆրանսիայի հետ ենք»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հիմնադրած «Հանրապետությունը երթում» կուսակցությունը, համաձայն հարցումների արդյունքների, Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ գլխավորում է քաղաքական շարժումների վարկանիշը: Քվեարկությունը տեղի է ունենալու մայիսի վերջին:

Քարոզարշավը դադարեցնելու որոշում է ընդունել նաև Մարի Լը Պենի «Ազգային միասնություն» կուսակցությունը:

«Մենք առաջիկա օրերին դադարեցնում ենք նախընտրական քարոզարշավը»,- ասել է Եվրախորհրդարանում կուսակցության խմբակցության ղեկավար Նիկոլյա Բեն: Ըստ նախընտրական հարցումների արդյունքների՝ Լը Պենի կողմնակիցները ներկայումս զբաղեցնում են երկրորդ տեղը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: