Հայերեն   English   Русский  

Անջելինա Ջոլին պաշտոնապես փոխել է ազգանունը


  
դիտումներ: 569

Ինչպես հայտնի է, օրեր առաջ հայտնի դարձավ, որ հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը բաժանումից երկու տարի անց պաշտոնապես ամուսնալուծվել են: The Blast պորտալի տվյալներով` ամուսնալուծությունից հետո դերասանուհին փոխել է իր ազգանունը: Գրում է Hellomagazine.com- ը:

Բրեդ Փիթի հետ հարսանիքից հետո, որը տեղի էր ունեցել 2014 թ. սեպտեմբերին, Անջելինան պաշտոնապես Ջոլի-Փիթ ազգանունն էր կրում, ինչպես իր երեխաները: Այդ ազգանունը եղել է նրա բոլոր փաստաթղթերում, այդ թվում, անձնագրում և վարորդական իրավունքում: Իսկ այժմ դերասանուհին կրկին ուղղակի Ջոլի ազգանունն է կրում:

Հիշեցնենք, որ չնայած այն հանգամանքին, որ Անջելինան և Բրեդն այլևս ամուսնացած չեն, նրանց չի հաջողվում համաձայնության գալ իրենց վեց երեխաների խնամակալության հարցում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: