Հայերեն   English   Русский  

​Քամին քարից բան չի կարող տանել. Գագիկ Ծառուկյանը ՊԵԿ ստուգումների մասին


  
դիտումներ: 599

Այսօր Ազգային ժողովի լիագումար նիստի ընդմիջման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հարցերին պատասխանելով՝

անդրադարձել է օրեր առաջ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում Պետական եկամուտների կոմիտեի կատարած ստուգումներին և ասել է, որ հարկային մարմնի ստուգումները ոչ թե իրեն են վնասելու, այլ երկրի տնտեսությանը, փոքր և միջին բիզնեսին:

«Ստուգումներից հետո ավելի քան 2200 խանութներում հաճախորդ չի եղել, ամբողջ օրվա ընթացքում վաճառվել է ընդամենը մեկ խաղալիք: Մենք «Առինջ մոլի» աշխատողներին հնարավորություն ենք տվել ապրելու, երեք տարի նրանք գումար չեն վճարել: Ես արդարանալու ոչ մի պատճառ չունեմ: ՊԵԿ-ը 40 չէ, ուզում է 5000 հոգով գա, ոչինչ չեն կարող անել, քամին քարից բան չի կարող տանել: Ընդամենը տուժելու են մարդիկ, տնտեսությունը, պետությունը»,-ասել է Գագիկ Ծառուկյանը:

Լրագրողների այն հարցին, թե ինչ էին ՊԵԿ աշխատակիցները փնտրում առևտրի կենտրոնում, ԲՀԿ առաջնորդը հորդորել է գնալ և հարցնել հենց ՊԵԿ-ից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: