Հայերեն   English   Русский  

«Թավշյա» բանաձևեր


Անդրանիկ Թևանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 349

«Թավշյա հեղափոխության» 1–ամյա տարեդարձին կամ տարելիցին (նայած թե ով ինչպես է ընկալում) ընդառաջ արժե վերաձևակերպել դասականին ու ասել հետևյալը.

1.Բոլոր ժողովրդավարական երկրները իրար նման են, իսկ ահա ավտորիտարներից ամեն մեկն ավտորիտար է յուրովի։

2.Բոլոր կայացած հասարակությունները երջանիկ են գրեթե միանման, իսկ ահա ամբոխները դժբախտ են ամեն մեկը յուրովի։

3.Բոլոր ժողովրդավարական լիդերներն իրենց հասարակություններին երջանկացնում են գրեթե նույն ձևով, իսկ ահա ամբոխավարները հիմարացնում են իրենց ազդեցության օբյեկտներին յուրովի։

4.Բոլոր արդյունավետ կառավարությունները գործում են միանման, իսկ ահա անարդյունավետները պատուհաս են դառնում ժողովրդի գլխին յուրովի։

5.Բոլոր կոմպետենտ ղեկավարները չեն խոստանում կախարդական փայտիկ, բայց ապահովում են կախարդական արդյունքներ, իսկ ահա ոչ կոմպետենտները խոստանում են կախարդական փայտիկ, բայց ձախողվում են յուրովի։

6.Բոլոր ժողովրդավարական վարչապետերը այդպիսին են դառնում միանման ընտրություններով, իսկ ահա ժողովրդի վարչապետերը ընտրվում են յուրովի։

7.Բոլոր կայացած երկրներում քաղաքացիները հպարտ են միանման, իսկ ահա չկայացածներում քաղաքացիները «հպարտ» են յուրովի։

8.Բոլոր երջանիկ պետությունները իրար նման են, իսկ ահա Հայաստանը երջանիկ է յուրովի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: