Հայերեն   English   Русский  

Պենտագոնը դիտարկում է Վենեսուելայում ՌԴ-ին զսպելու հնարավորությունը. CNN


  
դիտումներ: 254

ԱՄՆ-ն ռազմական լուծումներ է մշակում Վենեսուելայում նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնավարման ընթացքում ռուսական, չինական և կուբայական ազդեցությունը զսպելու համար: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը` վկայակոչելով իր աղբյուրին: Գրում է Russian.rt.com-ը:

Հեռուստաալիքի տվյալներով` Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից հետո կարգադրվել է մշակել «զսպվածության» տարբերակներ: Սպիտակ տանը կայացած նիստի ընթացքում նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Վենեսուելայի թեման քննարկել է Պենտագոնի ղեկավարի լիազորություններն իրականացնող Պատրիկ Շանահանի հետ:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել էր Ռուսաստանին Վենեսուելայի գործերին «առանց այդ իրավունքի միջամտելու» մեջ:

Դրանից հետո ՌԴ ԱԳՆ-ն քննադատել էր Պոմպեոյի` «դիվանագետին ոչ հարիր վարքագիծը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: