Հայերեն   English   Русский  

​Եվրամիությունում հայտարարել են, որ երբեք չեն ընդունի Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների վրա


ԵՄ ներկայացուցիչ Մոգերինին նման քաղաքականությունը որակել է անօրինական և միջազգային նորմերին հակասող


  
դիտումներ: 149

Եվրամիությունը երբեք չի ընդունի Իսրայելի ինքնիշխանությունը Սիրիայի տարածքի մի մասի՝ Գոլանի բարձունքների վրա, քանի դեռ իսրայելցիների և պաղեստինցիների միջև ձեռք չի բերվի համաձայնություն մերձավորարևելյան կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ, ներառյալ՝ Երսուսաղեմի կարգավիճակը:

Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտերկրի գործերի և անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրներին նվիրված լսումներում:

«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի՝ Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանության ճանաչմանը, ապա Եվրամիության դիրքորոշումը պարզ է և հասկանալի: Եվրամիությունը չի ընդունում և երբեք չի ընդունի Իսրայելի գրաված որևէ տարածք, և դա վերաբերում է նաև Գոլանի բարձունքներին: Ներկայումս Եվրամիության հինգ պետություն, որոնք մասնակցում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, համատեղ հայտարարությամբ արտահայտել են Գոլանի բարձունքների վերաբերյալ մեր դիրքորոշումը»,- հայտարարել է Մոգերինին: Նա նաև դատապարտել է Հորդանան գետի արևմտյան ափին գրավված տարածքներում իսրայելական բնակավայրերի ընդլայնման քաղաքականությունը:

«Մենք այդ քաղաքականությունը համարում ենք անօրինական և հակասող միջազգային նորմերին: Եվրամիությունը համարում է, որ խաղաղության հիմքը Մերձավոր Արևելքում պետք է լինի կանֆլիկտի խաղաղ լուծումը՝ երկու պետության սկզբունքի հիման վրա՝ Իսրայելի և Պաղեստինի Երուսաղեմ մայրաքաղաքով: Մեր ռազմավարական նպատակն է աջակցել երկու պետության ստեղծման ծրագրին և պահպանել Իսրայելի և Պաղեստինի միջև նոր բանակցությունների հնարավորությունը»,- ասել է նա:

Մոգերինիի խոսքով՝ Եվրամիությունն ընդունում է 1967-ից հետո Իսրայելի սահմանների յուրաքանչյուր փոփոխություն միայն երկու կողմերի պայմանավորվածության հասնելու դեպքում՝ երկու պետության սկզբունքի հիման վրա Երուսաղեմի կարգավիճակի համաձայնության պարագայում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: