Հայերեն   English   Русский  

ԶԼՄ-ները տեղեկացել են Նոտր Դամի հրդեհի հնարավոր պատճառի մասին


  
դիտումներ: 308

Le Parisien պարբերականի փոխանցմամբ` Ֆրանսիայում քրեական ոստիկանության փորձագետները էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրը որպես Նոտր Դամի հրդեհի հավանական պատճառներից մեկն են դիտարկում: Գրում է Russian.rt.com-ը:

Թերթը գրում է, որ հրդեհը սկսվել է տաճարի աշտարակում: Հրդեհի բռնկման կենտրոնը կառուցվածքի հիմքում է գտնվել:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր Նոտր Դամը հինգ տարվա ընթացքում վերականգնելու մտադրության մասին:

Ապրիլի 15-ի երեկոյան Նոտրի Դամում ուժեղ հրդեհ էր բռնկվել: Այն ավելի քան 12 ժամ է շարունակվել: Հրդեհը հանգեցրել է լայնամասշտաբ ավերածությունների, մասնավորապես, փլվել են տաճարի տանիքն ու աշտարակը:

Հրշեջներին հաջողվել է փրկել տաճարի կառուցվածքը և մասունքները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: