Հայերեն   English   Русский  

Ազգային Ժողովի օրակարգում քննարկվում է Կառավարության կառուցվածքի փոփոխության հարցը


  
դիտումներ: 197

Շարունակվում է ԱԺ-ի քառօրյան: Օրակարգում կրկին Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկումն է:

Հիմնական զեկուցողը ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալայանն է:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Զեյնալյանն ասաց, որ ավելի քան 20 նախագիծ է եղել Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ, և ըստ դրանցից մի քանիսի նախատեսվում էր նախարարությունների թիվը հասցնել յոթի: Ըստ Զեյնալայանի՝ ոչ մի ոլորտ չի տուժելու նախարարությունների կրճատումից, քանի որ ցանկացած ոլորտի համար առաջին հերթին պատասխանատու է Կառավարությունը: Գյուղատնտեսության ու Մշակույթի նախարարությունները կազմի մեջ մտցնելու վերաբերյալ Զեյնալյանն ասաց. «Չկա որևէ երկիր, որտեղ նախարարությունների ցանկը և կառավարության կառուցվածքը կրկնի մյուսին: Ամենուրեք իրականացվում է պետական կառավարում: Քաղաքականությունը, որն իրականացվել է գյուղատնտեսության ոլորտում շարունակվելու է իրականացվել Էկոնոմիկայի նախարարության միջոցով: Եվ մշակույթի ոլորտում, և գյուղատնտեսության ոլորտում լինելու են պատասխանատու տեղակալներ, ովքեր մշակելու են նախագծեր և ներկայացնելու են նախարարին: Այս պահի դրությամբ մեր Կառավարությունը գտնում է, որ այս կազմով ու կառուցվածքով է հնարավոր իրականացնել օպտիմալ կառավարում»:

Լիագումար նիստը դեռ շարունակվում է: Այսօրվա օրակարգում են նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նշանակումը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ՀՀ կառավարությանն ուղղված հարցապնդման պատասխանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: