Հայերեն   English   Русский  

Ջենիֆեր Լոպեսը «նորաձևության կուռք» է ճանաչվել


  
դիտումներ: 505

Երգչուհին CFDA Fashion Icon պատվավոր մրցանակի է արժանացել

Նախքան նորաձևության աշխարհում Քեյթ Միդլթոնի և Մեգան Մարքլի հայտնի դառնալը Ջենիֆեր Լոպեսն էր այն աստղը, որին բոլորը ցանկանում էին ընդօրինակել: Անկախ այն հանգամանքից, թե ինչ հագուտսով էր Ջեյ Լոն ներկայնում հանրությանը` Juicy Couture ապրանքանիշի թավշյա կոստյումով, թե Versace նորաձևության տան արևադարձային պրինտով և գլխապտույտ առաջացնող խորը լանջաբացվածքով զգեստով, որով նա 2000-ական թթ. սկզբին ներկայացել էր MTV մրցանկաբաշխությանը: Հենց այդ պատճառով է, որ CFDA Fashion Icon Award մրցանակաբաշխության շրջանակներում «նորաձևության արդյունաբերության զարգացման գործում ունեցած ներդրման համար» հիմնական մրցանակին Ջենիֆեր Լոպեսի արժանանալը գերբնական չի թվում: Գրում է Elle.ru-ն:

«Ջենիֆեր Լոպեսի ոճը համարձակ և միշտ հիշվող է: Դիզայներները, ներառյալ CFDA- ի շատ անդամներ, սիրում են նրան ինչպես բեմի, այնպես էլ մասնավոր միջոցառումների համար հագցնել և տարբեր կերպարներ ստեղծել», - ասել է CFDA- ի նախագահ Սթիվեն Քոլբը:

Հիշեցնենք, որ նախորդ տարիներին այս պատվավոր մրցանակի դափնեկիրների թվում եղել են Նաոմի Քեմփբելը, Ռիհանան, Ֆարել Ուիլյամսը, Բիյոնսեն և Ֆրնկա Սոսզանին: CFDA մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունիսի 3-ին Բրուքլինի թանգարանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: