Հայերեն   English   Русский  

Էրդողանի մամուլի խոսնակը հույս ունի, որ Թրամփը Թուրքիային կպաշտպանի կոնգրեսի պատժամիջոցներից


  
դիտումներ: 123

Թուրքիան հույս ունի, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կօգտագործի իր լիազորությունները և չի հաստատի Թուրքիայի դեմ հնարավոր այն պատժամիջոցները,

որոնք կարող են ընդունվել կոնգրեսում։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Սենատում կարող է նման որոշում կայացվել, եթե Թուրքիան գնի ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը:

«Եթե ԱՄՆ-ի կոնգրեսը նման որոշում կայացնի, ապա հույս ունենք, որ Թրամփն օգտագործելով իր լիազորությունը, կչեղարկի դա»,- հույս է հայտնել է Քալընը։

Իսկ ավելի վաղ ԱՄՆ-ն Թուրքիային զգուշացրել էր, թե ինչ բացասական հետևանքներ կլինեն ռուս-թուրքական վերոհիշյալ գործարքի պատճառով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: